Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսուհետ ընդդիմությանը չմեղադրեք․ այդ դուք եք PR անում գերիների հարցի վրա»․ Սամսոնյանը՝ Փաշինյանին

Ապրիլ 14,2021 17:49

«Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է նոյեմբերի իննին։ Այն ուժի մեջ է ամեն պահի։ Արձանագրենք, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը նրանից հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ տապալվեց ապրիլի ութին հայ ռազմագերիների վերադարձը, ինչո՞ւ ինքնաթիռը դատարկ եկավ։

Փաշինյանը պատասխանեց․ «Այո, ես տեսնում եմ, որ Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում ՀՀ-ում ներքաղաքական ապակայունություն հրահրելու, որոշ ուժերի համար խոսափող եւ հարթակ դառնալու համար։ Դուք շարունակաբար այդ փոխանցումը վերցնում եք ու իրագործում»։

Փաշինյանը վստահեցրեց՝ չկա մի օր, որ ՀՀ ներկայացուցիչները չզբաղվեն գերիների եւ անհետ կորածների հարցերով։

Անի Սամսոնյանը պնդեց՝ եղել է պաշտոնական հայտարարություն, որ գերիներ են վերադառնալու, ինչո՞ւ այդպես չեղավ, ո՞վ է պատասխանատու դրա համար, ինչո՞ւ վարչապետի խոսնակը կամ փոխվարչապետի խոսնակը չեն ազատվել աշխատանքից։ «Այսուհետ ընդդիմությանը չմեղադրեք դրա համար։ Այդ դուք եք PR անում գերիների հարցի վրա եւ աշխարհի առաջ մեզ խայտառակ անում»,-հավելեց Սամսոնյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի նախագահը, որը ստանձնել է պարտավորությունները եւ չի կատարում դրանք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930