Լրահոս
Օրվա լրահոսը

23-րդ միջոցառման շահառու 1375 տնտեսվարող սուբյեկտ ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 4.7 մլրդ դրամ

Ապրիլ 14,2021 17:14

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ:

Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը:

Արդյունքում, 2021թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 տնտեսվարող սուբյեկտի վճարվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 4.7 մլրդ դրամ` 2020թ. հուլիսից մինչև 2021թ. փետրվար ամիսների համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկների տվյալներով (որի ներկայացման վերջնաժամկետը դեռևս ավարտված չէ) միջոցառման շահառու հանդիսացող սուբյեկտներին աջակցությունը կհաշվարկվի և կվճարվի նշված որոշմամբ սահմանված ժամկետում` 2021 թվականի մայիսի սկզբին:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930