Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը սկսեց բղավել ու ծափահարել

Ապրիլ 14,2021 17:02

ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացումից հետո լրագրողները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ ունենք զոհեր, գերեվարվածներ, Արցախի կորուստ, այս իրավիճակում ինչո՞ւ էիք ծափահարում հոտնկայս: Նա պատասխանեց. «Որովհետեւ Հայաստանը, Արցախը ապագա ունի: Եթե կա մարդ, որը մտածում է՝ Հայաստանը, Արցախը ապագա չունի, ուրեմն հաջողություն այդ մարդկանց»:

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ապագա ունի՞՝ Ալեն Սիմոնյանը սկսեց բղավել, թե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը ապագա չունի, իսկ ՀՀ-ն ու Արցախը ապագա ունեն. «Ծափահարություններ բոլորին»:

Նա լրագրողների վրա սկսեց գոռգոռալ, թե ձեր մեծարման երեկոն չի եւ այլն:

Լրագրողները ճշտեցին՝ Հայաստանն ու Արցախը թուրքերի՞ հետ ունի ապագա, թե՞ առանց թուրքերի՝ նա պատասխանեց. «Թուրքերի հետ ապագա ունեն այն մարդիկ, որոնք 25 տարի վաճառել են: Այդ մարդկանց անունները հայտնի են: Թուրքիայի հետ ապագա ունեցել են եւ կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը եւ պատերազմը տանուլ են տվել: Դրա պատասխանը դահլիճում տրվեց»:

Նորից կրկնելով Փաշինյանի խոսքերը եւ ծափ տալով՝ Ալեն Սիմոնյանը մտավ նիստերի դահլիճ, մեկ վայրկյան անց դուրս եկավ՝ ասելու. «Մեր օրոք ոչ մի բան չի հանձնվել, հանձնվել է այն ժամանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…Տռճինկ Պեպկան դատարանում իրեն պահել էր ինչպես արոտատեղում կամ հարևանների մոտ, բոլոր հարցերին պատասխանել էր այծի պես մկկալով, իսկ դատավճիռը կարդալիս բղավել էր «Մե-եե՜… հո՛պ» և տռճինկ էր տվել։»
    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930