«Շատ են ասում, որ Շուշիի անկման հետ կապված կան հարցեր։ Մինչեւ հիմա հրապարակային չեմ ասել, բայց աշխատանքային տարբեր քննարկումների ժամանակ, իսկ վերջին անգամ՝ երեկ, ասել եմ, որ ես էլ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կոնկրետ հարցեր ունեմ եւ շատ կոնկրետ անձանց։ Այնպես չի, որ այդ հարցերը նախկինում չեմ տվել։ Այո, բախվում եմ մի իրողության հետ, որ պետք է գնահատենք, թե աստիճանակարգով եկած զեկույցները որքանով են եղել ճշմարտացի, եղե՞լ են իրականությունը խեղաթյուրող տվյալներ։ Եթե այո, դիտավորյա՞լ է եղել, թե պատահաբար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ