Այսօր՝ ապրիլի 14-ին, ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 29-րդ տարելիցն է:
Արթուր Մկրտչյանի հիշատակը ոգեկոչելու նպատակով նրա շիրմաքարին են այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորներ:
ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ նրա կյանքի ուղին և ճակատագիրը հավերժացան հայոց նորագույն պատմության մեջ։
«Հիրավի, Արթուր Մկրտչյանն այն քաղաքական գործիչներից է, ով ունի բարոյական նկարագիր, այդ իսկ պատճառով առհավետ ապրում է ժողովրդի հիշողության մեջ: Այն աստվածաշնորհ քաղաքական գործչի տաղանդը, որ ուներ Արթուր Մկրտչյանը, ծառայեցրեց միմիայն իր ժողովրդին: Ժողովուրդը վստահում և հավատում էր նրան: Իշխանություն- ժողովուրդ հարաբերությունը պետք է միասնական լինեն, որը երկրի պահպանման գործում կարևոր նախապայման է: Միասնականության շնորհիվ 90-ականներին հաղթանակ կերտեցինք, անմիասնականության հետևանքով, ցավոք, այսօր կրում ենք իրականության դառը պտուղները»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Կարդացեք նաև
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին