Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն Ալիեւին պատասխանեց Իգնատ Մամյանի բանաստեղծությամբ

Ապրիլ 14,2021 16:46

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նոր չեն։ Հիմա որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, ցուցադրել զոհված զինվորների մարմիններ, հետո նկարվել եւ դա ի ցույց դնել միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին․․․այստեղ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվում հայկական կողմի ռազմավարի ցուցադրության բացմանը։

Նա նշեց․ «Պետք է ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման մարդկանց նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, Իգնատ Մամյանը Ղարաբաղյան հակամարտության մասին մի բանաստեղծություն էր գրել, որտեղ այսպիսի քառատող կա․

Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,

Այդպես խղճում են մարդիկ խելացի,

Հոգեհիվանդի մռայլ վանդակից

Իրեն հայհոյող խենթ արարածին»։

Փաշինյանը նշեց, որ սա էլ իր պատասխանն է Իլհամ Ալիեւին՝ այս բանաստեղծության տեսքով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930