«Այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունը պարզված 3621 զոհ ունենք, իսկ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020թ․-ի պատերազմում հայկական կողմ ի վերջո քանի՞ զոհ ունի։
«Միաժամանակ առկա են ԴՆԹ հետազոտության մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք եւ ավելի քան հարյուր նույնականացված մարմիններ, որոնց նույնականացումը տեղի է ունեցել հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է։ Հավատում են, որ հարազատները ողջ են, գերեվարված։ Ընտանիքներ կան, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին եւ արտերկրում են իրականացնում դրանք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե վիճակագրությունը չփոխվի, ապա զոհերի թիվը կլինի մոտ 4000՝ +-50 անձ։
Փաշինյանը ներողություն խնդրեց թվերը նման բառերով ներկայացնելու համար, ինչը շատ ծանր է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ