«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջազգային գործընկերներից վերջին շրջանում ստացել ենք որոշակի ահազանգեր այն մասին, որ այնտեղ կան խնդիրներ։ Ուղիղ առնչություն ունեցող մարդիկ ահազանգել են, որ կարող են լինել չարաշահումներ, մեքենայություններ, այդ թվում կապիտալը ՀՀ-ից դուրս հանելու առնչությամբ»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ահազանգը պետք է ստուգվի։ Որքան գիտեմ՝ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել։ Հարցումներ են արվել, պատասխաններին սպասում են իրավապահները։ Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա կոմբինատն ազգային հարստություն է, բայց արդյոք այն ազգի՞ն է հարստացնում, թե որոշակի կոռումպացված շրջանակներին։ Հարցի պատասխանը պետք է ստանալ օրինականության շրջանակում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ