ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը երեկ՝ ապրիլի 13-ին, իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ Վարչապետի որոշմամբ Սողոմոնյանը կոմիտեի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին։
Շուրջ 1․5 տարվա պաշտոնավարման ընթացքում Դավիթ Սողոմոնյանի անմիջական ղեկավարությամբ են իրականացվել համակարգի մի շարք կարևորագույն բարեփոխումներ․
📍«Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազամավարական ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ,
📍Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգ,
📍Չափագրողների առցանց գրասենյակ,
📍Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերի ներկայացվող պարտադիր պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանող Կադաստրի կոմիտեի ղեկավարի 75-Ն հրաման,
📍«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքների մասին» ՀՀ օրենք,
📍Գեոմատիկայի կենտրոնի ստեղծում:
ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմը շնորհակալություն է հայտում Դավիթ Սողոմոնյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ամենայն բարիք և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
ՀՀ կադաստրի կոմիտե
#Կադաստր ℹՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը երեկ՝ ապրիլի 13-ին, իր դիմումի համաձայն ազատվել է...
Posted by Կադաստրի կոմիտե / Cadastre Committee on Wednesday, April 14, 2021