«Դա շատ օգտակար հայտարարություն է։ Շատ ուրախ եմ։ Կարծում եմ՝ այս հայտարարությունն ավելի բովանդակային խորք ուներ»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկվա հայտարարությունը։ «Դրանում հատուկ նշված էր գերիների վերադարձի անհրաժեշտությունը, բանակցային գործընթացը հայտնի սկզբունքների շրջանակում շարունակելու անհրաժեշտությունը։ Սկզբունքներից մեկն էլ ԼՂ կարգավիճակի հարցի լուծումն է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու հարցում հայկական կողմը կառուցողական դիրքորոշում կունենա․ «Մենք պատրաստ ենք այդպիսի խոսակցության եւ ցանկանում ենք այդպիսի խոսակցություն։ Հուսանք՝ համանախագահների ակտիվությամբ կլինի դա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ