Լրահոս
Օրվա լրահոսը

«Օբյեկտիվությունից բացի՝ ոչինչ չեմ տեսել». Մեղրիի համայնքի ղեկավարը՝ ՊՎԾ–ի ստուգումների մասին

Ապրիլ 14,2021 15:02

Պետական վերահսկողական ծառայությունը Մեղրիի համայնքապետարանում ավարտել է ստուգումները։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ից ՊՎԾ–ն միանգամից ստուգումներ էր սկսել Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի համայնքապետարաններում։ Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները (բացի Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանից–Ա․ Դ․) դարձել էին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, ինչն էլ, ըստ շրջանառվող լուրերի՝ ստուգումների պատճառ էր դարձել։

Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը զարմացած է։ «Նորմալ, օրինական ստուգում էր։ Օբյեկտիվությունից բացի՝ ոչինչ չեմ տեսել։ Ստուգումները վերջացրել են, ուղարկեցին իրենց արձանագրած թերությունները, առարկություններով ու պարզաբանումներով հետ ուղարկեցինք»,–ասում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ իբր ընդդիմադիր հայացքների համար են ստուգումներ իրականացվել՝ Մխիթար Զաքարյանը նշում է, որ առաջին անգամ էր ՊՎԾ–ն ստուգումներ կատարում Մեղրիում։ «Իրենց գործն է, պիտի ստուգեն, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Մեղրին խոշորացված համայնք»,–ասում է Մեղրիի համայնքի ղեկավարը։

Իսկ երբ պատրաստ լինեն ՊՎԾ–ի ստուգման վերջնական արդյունքներն ու եզրակացությունը, Մխիթար Զաքարյանը անպայման կներկայացնի հանրությանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930