«Գաղտնիք բացեմ եւ ասեմ, թե ինչ է ասել ինձ ՀՀ առաջին նախագահը՝ 2018թ․-ի հուլիսին մեր հանդիպման ժամանակ։ Մեջբերեմ՝ հողերն արդեն պետք է տաս»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ թե ինչի դիմաց եւ ինչպես, առաջին նախագահի պատկերացումն այդ օրն այս շրջանակից դուրս չի եկել։ Մնացածն արդեն գնահատման հարց է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ