Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը:
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։
«Ռուսաստանի որոշման տողատակում քաղաքական պատճառ չեմ տեսնում: Զուտ առողջապահական նկատառումներից ելնելով ընդունված որոշում է»,- ասել Չավուշօղլուն:
Վերջինս նշել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև մեկնարկել են համագործակցության զարգացման վերաբերյալ հանդիպումները:
Կարդացեք նաև
Նրա հաղորդմամբ՝ Ռուսաստանին հայտնել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցելու իրենց ցանկությունը, ինչպես որ նախորդ տարի այդ ոլորտում համագործակցել են Գերմանիայի հետ:
Թուրքայի ԱԳ ղեկավարն այս թեմայից բացի անդրադարձել է նաև թուրք-եգիպտական հարաբերություններում առկա վերջին զարգացումներին՝ տեղեկացնելով առաջիկայում երկկողմ, այդ թվում փոխարտգործնախարարների մակարդակով փոխայցելությունների հնարավորության մասին: