Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծափահարում էինք, որ դուք հարցնեիք». Իմքայլականները բացատրում են, թե ինչու էին հոտնկայս ծափահարում Փաշինյանին

Ապրիլ 14,2021 14:47

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում էր  կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ելույթի ընթացքում բարձր տոնայնությամբ նա հայտարարեց. «Չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, Հայաստանում ապագա կա։ Արցախում ապագա կա։ Հայ ժողովուրդն ունի ապագա, եւ մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ եւ հզոր ապագան»:

Իմքայլական պատգամավորները ոտքի կանգնեցին ու սկսեցին ծափահարել, ինչը քննարկումների տեղիք է տվել:

«Անհասկանալիորեն» ծափ չէր տալիս միայն Մխիթար Հայրապետյանը:

Լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին, թե 5000 զոհերի, հայրենիքի մեծ մասի կորստից հետո ի՞նչ առիթ կար խորհրդարանում հոտընկայս ծափահարելու:

«Ծափահարում էինք, որ դուք հարցնեիք»,- պատասխանեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Արփի Դավոյանն ասաց. «Այդպես էինք ուզում»: Մյուսները չարձագանքեցին:

Ի դեպ, ԱԺ-ում էր նաեւ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը: Լրագրողները գերիների վերադարձի, երկրում ստեղծված այս իրավիճակի, Շիրակի մարզի ճանապարհին ծնողների բողոքի ցույցի մասին հարցեր ուղղեցին նախարարին, նա անհաղորդ մնաց ու չխախտեց լռությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930