Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդգար Ղազարյանն ընդդեմ ՍԴ-ի» գործով Արման Դիլանյանը ներգրավվեց երրորդ անձ

Ապրիլ 14,2021 14:37

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գործով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը կներգրավվի որպես երրորդ անձ: Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ Վարչական դատարանը:

Վարչական դատարանում, դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի դիմումի քննությունը: Էդգար Ղազարյանը վիճարկում է Արման Դիլանյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման լեգիտիմությունը եւ, որպես դրա հետեւանք՝ նաեւ Արման Դիլանյանի կողմից ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իրեն ազատելու 2020 թվականի որոշման օրինականությունը։ Ինչպես նաեւ՝ հատուցել իր՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածը՝ միջին աշխատավարձի չափով:

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի երեք նախկին խորհրդականները եւս հայցեր են ներկայացրել Արման Դիլանյանի դեմ՝ պահանջելով վերականգնել իրենց պաշտոններում։

Դատարանն Արման Դիլանյանին որպես երրորդ անձ ներգրավվելու որոշումը կայացրեց Էդգար Ղազարյանի միջնորդության հիման վրա: Ըստ այդմ, Արման Դիլանյանն իրավասու չէր նման կարգադրություն անելու, քանի որ ՍԴ բոլոր որոշումները, կարգադրությունները կազմվում, ստորագրվում եւ հրապարակում են ՍԴ աշխատակազմի կողմից: Քանի որ Էդգար Ղազարյանն անդրդվելի մնաց իր դիրքորոշման մեջ՝ այն է՝ ՍԴ-ն նախագահ չունի, քանի որ ՍԴ-ն աշխատակարգային որոշում չի կայացրել նրան ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ, ուստի Արման Դիլանյանը, դատարանի որոշմամբ, ներգրավվեց իբրեւ երրորդ անձ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930