«Ինձ զեկուցել են, որ մի քանի ժամ այդ օպերացիան հաջող իրագործվել է։ Չի իրագործվել այն պատճառով, որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել եւ նախատեսված ձեւով չի մասնակցել օպերացիային»,- ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով, թե ինչ ռազմական օպերացիա է իրականացվել Արցախի հարավային ուղղությամբ պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք՝ այսօր նա ասել էր, որ ինքը կապ չունի «Լելե թեփե» բարձունքը հետ բերելու որոշման հետ, եւ որ բանակի հրամանատարությունն է այդ առաջարկը ստացել, քննարկել, ու որոշել իրականացնել։
Պատգամավորներից մեկի ճշտող հարցին ի պատասխան Փաշինյանը հայտնեց, որ առաջարկը հնչել է Արցախի հայտնի դեմքերից մեկի կողմից, քննարկվել է եւ տրվել է գնահատական, որ այն իրականանալի է։ «Հիմա թե ինչու դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ, դա քննության առարկա պետք է լինի։ Բաց նպատակն է եղել ճեղքման հատվածը փակել, կտրել հակառակորդի ուժերը։ Ընդ որում, մանիպուլացնում են եւ ներկայացնում որպես «Լելե թեփեի» օպերացիա։ Պատկերացրեք՝ եթե այդ օպերացիան ստացվեր, մենք մեծ հավանականությամբ կունենայիք այլ իրադրություն՝ պատերազմի հետագա ողջ ընթացքի համար։ Հիմա այդ միավորումը, որի հրամանատարն այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին է, չի կատարել իր պարտականությունը»։
Նիկոլ Փաշինյանը կասկած հայտնեց, որ գուցե 17-ի շարժումն է զանգել այդ հրամանատարին եւ ասել, որ «թարգեն այդ օպերացիան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բա քո վստահելի գեներալներին ուղարկեիր էտ օպերացիան գլխավորելու:
Հարությունյան Վաղոն, Կարապետյանը Արշակը, Գագիկ Մելքոնյանը, որ ամբողջ օրը քյամանչեն առած քեզ գովումա: