Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ապրանքները շարունակվում են ներկրվել այլ երկրների անվան տակ, իսկ լիազոր մարմինը՝ ի դեմս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, կամ տեղյակ չէ, կամ աչք է փակում. Սուրեն Պարսյան

Ապրիլ 14,2021 14:11

Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից սանձազերծված վերջին արցախյան պատերազմը հայ ժողովրդին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ չպետք է թուլացնել զգոնությունը։ Անշուշտ, ռազմական անվտանգության հետ մեկտեղ հարկավոր է քայլեր ձեռնարկել նաև տնտեսական անվտանգության բարձրացման ուղղությամբ։

Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց վեց ամսով (2021 թվականի հունվարի 1-ից) արգելել թուրքական ապրանքների ներկրումը, բացառությամբ հումքի։ Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ գործող իշխանությունները չեն իրականացնելու այդ որոշումը, քանի որ իշխող ուժը Հայաստանի զարգացումը կապում է հիմնականում թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունների հետ։

2020 թվականին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 230,8 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է -13,9%-ով։ Հայաստանից Թուրքիա է արտահանվել 0,5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, այսինքն՝ շուրջ 4,5 անգամ կրճատվել է դեպի Թուրքիա արտահանումը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 5,66 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ներմուծումը նվազել է շուրջ 5,5 անգամ։

Փաստորեն ստացվում է, որ պաշտոնական թվերով թուրքական ապրանքների ներկրումը նվազում է, բայց տոնավաճառներում, մոլերում թուրքական ապրանքների պակաս չկա։ Միայն իշխանություններին մոտ գտնվող օլիգարխի մոլերում 5,6 մլն դոլարից ավել թուրքական ապրանք կա։ Ուղղակի չէր կարող թուրքական ապրանքների ներկրման արգելքի պայմաններում մինչև հիմա պահպանվեր տեսականին և վաճառքը։

Այո, թուրքական ապրանքները շարունակվում են ներկրվել այլ երկրների անվան տակ, իսկ լիազոր մարմինը՝ ի դեմս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, կամ տեղյակ չէ կամ աչք է փակում այս ամենի վրա։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930