Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ»․ Փաշինյանը՝ «Լելե թեփեն» հետ բերելու մասին

Ապրիլ 14,2021 13:22

ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե ինքը հրամայել է հարավային ուղղությամբ հետ բերել «Լելե թեփե» բարձունքը, ինչի հետեւանքով հայկական կողմը յոթ հարյուր զոհ է ունեցել։

Փաշինյանը դա «կատարյալ անհեթեթություն» որակեց։ «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, որոշումը կայացրել է գեներալ՝ ընդ որում, այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին նման որոշում կայացնելու հնարավորություն ունեցել են։ Այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել»,-հայտնեց նա։

Փաշինյանը նշեց․ «Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք չեմ հայտնել, այլ ներկաներից եմ կարծիք եմ հարցրել։ Հարցրել եմ ամենաբարձրաստիճանին, նա էլ ասել է, որ լավ միտք է։ Հետո տվել է հանձնարարական, ասել է, որ պետք է գնահատի իրադրությունը, գնահատել է եւ զեկուցել, որ այո, դա պետք է եւ կարելի է անել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Չենք մոռանում, որ քո նշանակած գեներալներն են արել էտ ամենը: Դու ես Լյովա Մնացականյանի փոխարեն Ջալալ Հարությունյանին նշանակել ՊԲ հրամանատար, Բալասանյանի փոխարեն Սյամոյին նշանակել ԱԽՔ: Լյովան շատ հնարավորա տենց օպերացիա չաներ, անելու դեպքում էլ հաջողեր, ոչ թե պրավալ տար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930