«Նույնիսկ պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով «դավաճան», որպեսզի իրենց դավաճանությունը քողարկեն»,- ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով արցախյան առաջին պատերազմի հաղթանակը մսխելու մեջ։
«Մեր հասցեին հնարավորինս բարձր գոռացել են «կապիտուլյանտ», որպեսզի իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն։ Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը՝ առավել եւս։ Ասում եմ քսան տարի ՀՀ-ն թալանած ու իշխած էլիտային։ Իսկ մենք ամեն օր երբեմն կենաց-մահու կռիվ ենք տվել ձեր դավաճանության դեմ։ Շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն ազատ, հզոր եւ երջանիկ Հայաստանի։ Հենց հիմա ՀՀ ժողովրդին Արցախում եւ սփյուռքում ասում ենք՝ չհուսահատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետեւ ՀՀ-ում կա ապագա, Արցախում կա ապագա»,-խոսքն այսպես շարունակեց Նիկոլ Փաշինյանը, ինչի ի պատասխան «Իմ քայլը» խմբակցությունը ոտքի կանգնած՝ ծափահարեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ