Երեկ՝ ապրիլի 13-ին, Շիրակի մարզպետարանի շենքում ոստիկանությունը բռնություն է գործադրել գերի ընկած զինծառայողների հարազատների նկատմամբ։
Դատապարտում ենք ոստիկանական բռնությունը և պահանջում ենք պատասխանատվության ենթարկել այն հրահանգած և իրականացրած պաշտոնատար անձանց։
Հայտարարում ենք, որ հետևողական ենք լինելու գերիների ազատության և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության հարցերում։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ