Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ միջնորդները հայկական կողմին առաջարկել են հրաժարվել միջանկյալ կարգավիճակի պահանջից»․ Փաշինյան

Ապրիլ 14,2021 11:23

«Սկզբունքային, կարեւոր նրբություն կա, որը երկար ժամանակ հետեւողականորեն թաքցվել է հայ հանրությունից։ Երբ ասվում է Սերժ Սարգսյանի կողմից, որ Ադրբեջանը հրաժարվում է  հակամարտության լուծման «Մադրիդյան» տարբերակից, պետք է հասկանալ, թե ինչ է սա նշանակում»,-ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Մադրիդյան տարբերակում կա այսպիսի հասկացություն՝ միջանկյալ կարգավիճակ։ Ադրբեջանը 2011թ․-ից հրաժարվում է այդ կարգավիճակի քննարկումից։ Թվում է, թե այս պայմաններում բանակցային հմտությունների արդյունքում հայկական կողմը կկարողանար հասնել նրան, որ միջնորդներն Ադրբեջանին համոզեին՝ գիտես ինչ, արի այս միջանկյալ կարգավիճակն ընդունի․․․բայց փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2015թ․-ից սկսած՝ արժանացել է միջնորդների աջակցությանը, եւ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից։

Ապրիլից երկու ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից։ Հայկական կողմը հրաժարվել է առաջարկից, որից երկու ամիս անց սկսվել է ապրիլյան պատերազմը, որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով պիտի դառնար իմ նշած օրակարգի՝ միջանկյալ կարգավիճակից հրաժարումի պարտադրում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930