Հատված սյունեցի իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցազրույցից:
– Սյունեցիներն իշխանությունների նկատմամբ ինչպե՞ս են տրամադրված։
– Հունիսի 20-ին սյունեցիները կտան այդ հարցի պատասխանը։ Ես ում հանդիպում եմ՝ շատ լավ, շատ դրական։
– Ասում են՝ լա՞վ արիք, որ Սյունիքն ամբողջությամբ դարձրիք սահման, թուրքի անմիջական հարեւանը դարձրիք։
Կարդացեք նաև
– Սյունիքը սահմանամերձ գիտե՞ք երբվանից է եղել։ Հա, հենց մետրերի վրա էլ միշտ ապրել են թուրքի հետ։ Հերիք ա Սյունիքը, սյունեցու հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, ինքն ապրում է իր նորմալ, ամենօրյա առօրյայով։
– Եվ նրա կյանքը նոյեմբերի 9-ից հետո չի փոխվել։
– Ամեն հինգ րոպեն մեկ, րոպեն մեկ, ժամը մեկ կարող է բոլորիս տրամադրությունը, կյանքը փոխվել, ես ո՞նց կարամ նման հարցի պատասխանել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում