«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը արդեն մի քանի շաբաթ է՝ հայտարարում է, թե ըստ Համաշխարհային բանկի հաշվետվության 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար է փոխանցվել:
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե այդ հարցի վերաբերյալ դիմել է ԱԱԾ եւ տեղադրել է ԱԱԾ-ից ստացված պատասխանի լուսանկարը: Ըստ այդ պատասխանի ԱԱԾ-ն՝ հայտնում է, որ Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլարի փոխանցման տվյալներ չի ստացել, իսկ առավել մանրամասն մասնագիտական պարզաբանումների համար առաջարկել են պատգամավորին դիմել Կենտրոնական բանկ:
Թեմայի վերաբերյալ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ ինքը Եղիազարյանի նշած տվյալ հաշվետվությունը երբեք չի տեսել. «Եթե պատգամավորը պնդում է, որ կա նման հաշվետվություն՝ ոչինչ չունեմ ասելու, գուցե եղել է, բայց առնվազն այս պահի դրությամբ Համաշխարհային բանկի կայքում չեմ գտնում նման հաշվետվություն»:
«Համաշխարհային բանկի այդ հաշվետվությունը ենթադրում եմ ունի հետեւյալ տրամաբանությունը. ինչ-որ մի փորձագետ՝ տարբեր երկրների տեղահանվածների թվերը ստանալով՝ փորձում է հաշվարկ անել, որ եթե կա տեղահանված, ապա նա նաեւ գումար է ստանում: Ինչ-որ մեթոդաբանությամբ բոլոր երկրների՝ այդ թվում նաեւ Հայաստանի համար փորձել է ինչ-որ եզրակացություններ անել: Առանց խորանալու այդ երկրները իրար հետ ֆիզիկապես փոխանցումներ իրականացնում են, թե չէ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ հաշվետվությունը մեթոդաբանական տեսանկյունից լուրջ խնդիրներ է պարունակում եւ գուցե հենց դա է պատճառը, որ այդ հաշվետվությունը չկա:
Կարդացեք նաև
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում