Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմաթ»՝ սովորողներին արժանապատիվ կյանք, երկրին՝ առաջընթաց զարգացում. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 13,2021 23:33

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը հանդիպելով Մեղրիի թիվ 1 դպրոցի բակում՝ զարմացան։ Պարզվեց՝ ուսանողական ընկերներ են՝ նույն բուհի նույն կուրսի, բայց տարբեր խմբերի ուսանողներ։ Կապը համակուրսեցիների միջեւ ընդհատվել էր։ Իսկ տարիների ընդմիջումից հետո հանդիպման առիթը Մեղրիում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումն էր։

Աղ ու հացով դիմավորելով հյուրերին՝ բացման հանդիսավոր մասը մեկնարկեց դպրոցի պարի խմբի սաների ելույթով։ Ողջույնի խոսքերից հետո Սեդրակ Վարդանյանը մանկավարժներին եւ աշակերտներին մանրամասնեց «Արմաթ»–ի գործունեությունը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏԶՄ) 2011թ–ից սկսած նախաձեռնել եւ իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը։ Նպատակն է՝ Հայաստանում զարգացնելու տեխնոլոգիական կրթությանը, նպաստելու դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ու հետագա ընտրությանը։ Հայաստանում, Արցախում, Վրաստանում (Ջավախք) արդեն գործում է 577 լաբորատորիա, որտեղ ընդգրկված է 15000 երեխա։

«Աշխարհի զարգացած երկրներում՝ անգամ նման կենտրոններ չկան։ Երբ հյուրեր ենք ունենում սփյուռքից, նրանց ուղեկցում ենք «Արմաթի» լաբորատորիաներ, զարմանում են՝ ասելով, որ օրինակ Կանադայում, Ավստրիայում չեն կարող իրենց երեխաներին կրթել նման կենտրոններում»,–ասաց Սեդրակ Վարդանյանը։

«Արմաթ»–ում դպրոցականները սովորելու են ծրագրավորման հմտություններ, ռոբոտաշինություն, եռաչափ տպիչով՝ շաղափներով պատկերներ են նախագծելու ու նաեւ արտադրեն։ Սեդրակ Վարդանյանը համոզված է, որ մեղրեցի երեխաները մեծ սիրով կընդգրկվեն կրթական այս հարթակում, քանի որ այստեղ կրթություն ստանալով՝ բոլորն ապագայում կունենան արժանապատիվ կյանք, իսկ երկիրը՝ առաջընթաց զարգացում։

Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհավորելով բոլորին՝ կենտրոնի բացման առիթով մասնավորապես նշեց՝ քաղաքապետարանը իր միջոցներով կվերանորոգի դպրոցի սենյակներից մեկը, որը կտրամադրվի «Արմաթ»–ին։

«Ընդհանրապես հայերս սիրում ենք բոլոր գործերը անել, երեխաներին, հետագա սերունդներին բան չթողնել։ Բայց ձեր բախտը չբերեց, մեր սերունդը բազմաթիվ բացթողումներ ունեցավ եւ ձեզ շատ աշխատանքներ ունեք անելու։ Եվ այդ աշխատանքներում կարեւոր է ինժեներական գաղափարները։ Եվ այս կենտրոնը, համոզված եմ, կնպաստի ձեր գիտելիքների խորացմանը որ վաղը դուք զարգացնենք մեր տնտեսությունը»,–ասաց Մխիթար Զաքարյանը։

Լաբորատորիայի ժապավենը կտրելու պատիվը տրվեց դպրոցի աշակերտներին։ Մեղրեցի դպրոցականներն անմիջապես նստեցին համակարգիչների առաջ եւ ուշադրությամբ սկսեցին լսել դասընթացավարներին։

Մեղրիի կենտրոնը հնարավորություն դարձավ հիմնել սփյուռքահայ Սիլվի Քեշիշյանի, նրա կոչով եւս 10 հոգու եւ Հայ կրթական հիմնադրամի միջոցներով։

Ի դեպ, նախատեսվում է առաջիկայում Գորիսում եւ Կապանում բացել անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա։ Այստեղ կուսուցանեն ԱԹՍ–ների գծագրում, արտադրություն, կառավարում օդում, դրանց տեխնիկական սպասարկումն ու այլ հմտություններ։ Ի տարբերություն, որ «Արմաթ» կարող են հաճախել 10-18 տարեկանները, ապա ԱԹՍ–ների լաբորատորիայում կսովորեն 15-18 տարեկան դպրոցականները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930