Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է այն ըմբիշների անունները, որոնք ապրիլի 19-ից 25-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Լեհաստանի մրցագորգում մեր երկիրը ներկայացնելու են 65 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը եւ 92 կգ՝ Մարզպետ Գալստյանը:
Պարոն Կուրղինյանը նաեւ նշել է, որ օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարի մասնակիցների անունները կհրապարակվեն եվրոպական ստուգատեսից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ