Քիչ առաջ բախում էր տեղի ունեցել Շիրակի մարզպետարանի շենքի ներսում բողոքի ակցիա անցկացնող գերիների հարազատների և ոստիկանների միջև, որոնց եկել էին մարզպետարանի շենքի ելումուտը բացելու համար։
Հրմշտոցից կոտրվել էր մարզպետարանի դռան ապակին, աթոռները, վատացել էր գերիներից մեկի մայրը։
Հենց նոր մեզ հետ զրույցում գերիների հարազատներից մեկը փոխանցեց, որ դեռ փակ են պահում պետական այս կառույցի ելումուտը, չեն թողնում աշխատակիցները տուն գնան։ Նրանք թույլատրել են տուն գնալու միայն կին աշխատակիցներին։
Կարդացեք նաև
«Մեր բողոքի ամբողջ իմաստն այն է, որ մնան իրենց կաբինետներում ու լուծում գտնեն մեր հարցին։ Հերիք եղավ, էս ի՞նչ պատմություն է, մեր երեխեքը Բաքվի բերդեր ընկել են էս հենց ոստիկանների համար, որ իրենք գան, մեզ ջարդե՞ն։ Ոչ մի հստակ պատասխան տվող չկա, պահանջում ենք մեր երեխաներին հարցն անհապաղ լուծել»։
Հիշեցնենք՝ նրանք պահանջում են, որ իրենց հետ Գյումրիում հանդիպման գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ