Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված եւ անհետ կորած հայ զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ:
Կարեւորվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցը:
Հանդիպման մասնակիցները Նաիրա Զոհրաբյանին փոխանցեցին գերեվարվածների վերաբերյալ փաստական տվյալներ՝ նշելով, որ տեղեկատվությունը նրանք վերցրել են ադրբեջանական «Տելեգրամ» եւ սոցիալական այլ կայքերից:
Պատգամավորը վստահեցրեց, որ իրեն փոխանցած տեղեկատվությունը ամփոփելուց հետո կփոխանցի միջազգային մի շարք կառույցների, ինչպես նաեւ կներկայացնի ԵԽԽՎ առաջիկա նիստում, որը մեկնարկելու է ապրիլի 19-ին:
Կարդացեք նաև
Հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի նաեւ ՌԴ Պետական դումայի, ինչպես նաեւ Դաշնային խորհրդի այն պատգամավորներին, որոնց հետ Նաիրա Զոհրաբյանն աշխատում է հայ ռազմագերիների հարցով:
ՀՀ Ազգային ժողով