ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին: Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,
- Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:
Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝
Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:
Կարդացեք նաև
Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից:
Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյան