Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը բեմադրության առարկա չէ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ Բաքվի «պուրակի» մասին

Ապրիլ 13,2021 20:30

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Դեսպանն, ի դեպ, օրերս Եռաբլուր էր այցելել եւ գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Ես լիովին հասկանում եւ կիսում եմ հայ հասարակության զգացմունքները՝ կապված Բաքվում այսպես կոչված «այգու» բացման հետ, ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: Ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ վերջերս այցելել է Եռաբլուրի ռազմական գերեզմանատուն: «Մենք տեսնում ենք, թե որքան զոհեր կան, որքան կորուստներ: Մենք տեսնում ենք ընտանիքների տառապանքները: Բայց դա նաեւ տեղ է, որտեղ դրսեւորվում է արժանապատվությունը:

Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ: Այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Առաջնայինը գերիների վերադարձն է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, տեղահանվածների վերադարձը, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը եւ երկարաժամկետ խաղաղություն գտնելու համար կառուցողական երկխոսության վերսկսումը»,- ընդգծեց դեսպանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը նպաստում է հարաբերությունների հաստատմանը, դեսպանը նշեց. «Հայաստանն արժանապատիվ է իր պարտության մեջ: Պետք է արժանապատիվ լինել նաեւ հաղթանակի դեպքում»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930