Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում, որ Ալիեւի հետ մեկտեղ թիրախավորվի խաղաղ ապրելու մեր ձգտումը»․ Լենա Նազարյան

Ապրիլ 13,2021 19:11

«Հավատացած եմ, որ մեր պետությունը եւ մեր սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիեւը եւ նրա մարդասպան համակարգը։ Մարդասպանության վայրագրություններն ի ցույց դնելով՝ նա մարտահրավեր է նետել ողջ աշխարհին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացմանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Նա նշեց․ «Ես չեմ ուզում, որ Ալիեւի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը։ Եւ ուրեմն՝ ի՞նչ անել, երբ հարեւան երկիրը նվիրագործում է մարդասպանությունն ու այլատյացությունը. Իրավական-քաղաքական գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երեւույթը եւ դրա հեղինակին, այլեւ ի հեճուկս Ալիեւի՝ շարունակել ներդնել անկեղծ ջանքեր՝ տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար»։ Լենա Նազարյանի խոսքով․ «Այս տարածաշրջանում խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին՝ ի հեճուկս Ալիեւի, կամ, էլ ավելի լավ՝ առանց Ալիեւի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930