Հասարակական քաղաքական գործիչ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է մեր երկրի ներքաղաքական կյանքում, բեմականացում է, իսկ մնացածը՝ հեքիաթ:
«Հների ու նորերի պայքարը կեղծ օրակարգ է, բեմականացված մի գործընթաց՝ մարդկանց թյուրիմացության մեջ պահելու համար: Եկեք հիշենք 2018 թվականը, այսպես կոչված, հեղափոխությունը, թե ինչպես հեղափոխություն անվան պատրվակով հները Նիկել Փաշինյանին բերեցին իշխանության: Սա թեմա է, որը ես կարող եմ փաստերով ապացուցել: Մնացածը բեմականացում է: Միայն այն, որ երեք տարվա մեջ իշխանությունը կենտրոնացված է մեկ մարդու ձեռքում ու մինչ օրս նախկին օլիգարխներից, այսպես ասած, երկիրը կեղեքողներից ոչ մեկը չի դատվել, փաստ է, իսկ մնացածը արդեն հեքիաթներ են: Նիկոլ Փաշինյանը նախկինում հանցանք կատարած մարդկանց սրբագրողն է»,- ասաց բանախոսը եւ հավելեց. «Եղբայր, եթե դու այդքան անատամ ես, ի վիճակի չես երկիրը կառավարել ու նախկիններին լուրջ, ճիշտ, այլ ծիծաղելի մեղադրանքներ ներկայացնել, ասա ժողովուրդ ջան, ինձ կներեք, ինձ թվում էր կկարողանայի, բայց չկարողացա:
Եթե կհիշեք, ժամանակին ես Նիկոլ Փաշինյանին անվանեցի «մատնոց պտտացնող», աճպարար: Մարդիկ մտնելով հույսի տակ, թե ուր որ է պետք է լավ կլինի, ընդամենը չեն ուզում հրաժարվել իրենց հույսից: Ինքը հրաժարական չի տալիս, մարդիկ էլ հիպնոսացած են: Մարդիկ չեն տեսնում մեկ ուրիշի, որը կարող է գալ:
Ինչ է ստացվում: Ձեւավորում են արժեհամակարգ, որ այ, եթե Նիկոլը չլինի, կգա Ռոբերտը: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոստյումի տեսքով մի այնպիսի նվեր է տվել Նիկոլ Փաշինյանին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, դա պետք է լինի միայն մի ձեւով: Այսինքն, միայն Նիկոլ Փաշինյանի ցանկանալով: Ինքը՝ Նիկոլը, ո՞նց եկավ իշխանության: ՀՀԿ-ն, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, քվեարկեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի վարչապետ, ու նա դարձավ վարչապետ: Հիմա որպեսզի Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ, պիտի Նիկոլ Փաշինյանի քայլականները ԱԺ-ում քվեարկեն, որ նա գա»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ