ԱԺ նիստի հայտարարությունների ժամին այսօր «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը հիշեցրեց հայոց ցեղասպանությունը, արցախյան Մարաղա գյուղի հայերի սպանդը, Սումգայիթի, Բաքվի հայերի ջարդերն ադրբեջանցիների կողմից։ «Որ պահին մենք Թուրքիային եւ Ադրբեջանին չընկալենք որպես թշնամի եւ վտանգավոր տարր, այդ պահից սկսած՝ նորից պատերազմ կլինի։ Մի հատ ձեզ հարց տվեք։ Երբ հայատյացությունը հանես Ադրբեջանի պետական գաղափարախոսությունից, տակն ի՞նչ է մնում։ Ոչ մի բան։ Գիտե՞ք ինչու են մեզ ատում եւ ուզում ոչնչացնել։ Որովհետեւ իրենք ուզում են վերամիավորվել պանթուրանական ծրագրում։ Իսկ քանի դեռ հայերը տարածաշրջանում են, իրենք չեն դադարի մեզ ոչնչացնելու նկրտումները»,-շեշտեց Արման Աբովյանը։ Նրա խոսքով՝ հստակ պետք է արձանագրել, որ Թուրքիան ու Ադրբեջանը թշնամիներ են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ