Լրահոս
Օրվա լրահոսը

«73 հոգանոց վաշտին Ջալալ Հարությունյանի հրամանով տեղափոխել են Հադրութ, որը հանձնված է եղել»․ ծնողների նամակը

Ապրիլ 13,2021 17:45

«Երեկ հանդիպել եմ 73 զինվորների ծնողների հետ, որոնք նամակ են փոխանցել եւ խնդրել կարդալ․ մենք՝ 67 սպանված եւ 6 անհետ կորած զինվորների ծնողներս, ԱԺ խմբակցություններից պահանջում ենք լսել մեր խնդիրը եւ պատասխան տալ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նրա փոխանցմամբ՝ ծնողները խնդրել են բարձրաձայնել իրենց պահանջը։ «Մինչեւ հոկտեմբերի տասը մեր տղաները գտնվել են մարտական դիրքերում՝ «Մարտունի 3»-ում։ Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվելու։ Խաբելով ասել են, որ տանելու են ապահով վայր։ Սակայն որոշումը եղել է տեղափոխել Հադրութ, որը հանձնված է եղել հոկտեմբերի իննից։ 73 հոգանոց վաշտը, սակայն, տեղափոխել են հոկտեմբերի 13-ին։ Պահանջում ենք բոլոր պատգամավորներից եւ պետական մարմիններից՝ գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ տիրույթ»,-ասված է ծնողների նամակում։

Նրանք կատարվածը դիտավորյալ սպանություն են համարում եւ անուններ են մատնանշում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930