Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ տեր կանգնել այս պատմությանը». Թուրքիայում Մուշի հին հայկական թաղամասի վերջին տան ճակատագիրը վտանգված է

Ապրիլ 13,2021 17:31

Ermenihaber. Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: Այդ ժամանակվա Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն որպեսզի արդարացներ ընդունված որոշումը, ասել էր. «Քարաշեն և հողաշեն տներ են, գրանցելու ի՞նչ կա»:

Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմանում է և ապամոնտաժողներին թույլ չի տալիս քանդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը:

Չեթեն քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով թեմային նշել է, որը ինքը քանդելուն ընդդիմացել է, քանի որ գիտակցում է տարածքի պատմական արժեքը: Ոչ ոք չընդդիմացավ TOKİ-ին: Մեզ ասացին՝ վերցրեք ձեր հագուստը և դուրս եկեք: Սակայն մենք չընդունեցինք»,-ասել է նա:

Բնակիչը պատմել է նաև, որ տունը քանդելուց պահպանելու համար մենակ է ջանքեր գործադրել և ոչ ոք իրեն ականջալուր չի եղել: Նա նաև նշել է, որ որոշ ժամանակ կարողացել է տունը, որպես պատմական կառույց գրանցել: Նրա խոսքով՝ գրանցումից հետո հիշյալ վարչությունը փորձ է արել կրկին քանդել տուն:

Բնակիչը պատմել է, որ ժամանակին նաև իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել տունն ազատելու համար:

«Այժմ չեմ աշխատում, քանի որ ցանկանում եմ տեր կանգնել այս պատմությանը: Տանը հերթապահում եմ»,-ասել է Չեթեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930