Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռ հայտնաբերելու թեման քննարկվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սերտ երկխոսությամբ: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Զինվորականների գծով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են համապատասխան բոլոր հարցերը»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում:
Պեսկովը բացասական պատասխան է տվել նաև այն հարցին, թե արդյոք Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2020թ. նոյեմբերին ռուսական ուղղաթիռի խոցման հարցը:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ ապրիլի 1-ին քննարկել է «Իսկանդեր-Մ»-ի հարցը: Նա նաև ասել էր, որ ապրիլի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն իր ռուս գործընկերներին դրա վերաբերյալ պաշտոնական հարցում էր ուղարկել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ