MediaLab. Ապրիլի 12-ին Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը վրդովեցրել է հայ հանրությանը. քաղաքական-հասարակական տարբեր շրջանակներ արդեն հասցել են քննադատել Ալիևի այդ նախաձեռնությունը:
Հարցին, թե իշխանությունները բազմիցս խոսել են տարածաշրջանում խաղաղ գոյակցության մասին, հետևաբար այդ պայմաններում ինչպե՞ս է դա պատկերացնում, Լենա Նազարյանը արձագանքում է. «Մեր խնդիրն է իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել նման գարշելի երևույթը և դրա հեղինակին, այլև ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանը անվտանգ դարձնելու համար:
Ես հավատացած եմ, որ մեր երեսուն տարվա պետությունը ունի կամք ու կարողություն՝ հաղթելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունն ու ավտորիտարիզմը: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել»:
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: