Ադրբեջանը միշտ կհիշի իր պատմությունը, բայց որևէ տարածքային պահանջ չունի այլ երկրներից, այդ թվում Հայաստանից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում կազմակերպված «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետպատերազմյան զարգացումներ և գործակցություն» խորագրով համաժողովում:
«Հայաստանը պատերազմի ընթացքում մանիպուլացնում էր, թե իբր Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ: Բոլորովին: Բայց միաժամանակ մենք պետք է իմանանք մեր պատմությունը»,- ասել է Ալիևը:
Միաժամանակ Ալիևը պնդել է, որ «Զանգեզուրը հինավուրց ադրբեջանական տարածք է» և «Հայաստանին է հանձնվել 1920թ.»: Նրա խոսքով՝ ադրբեջանական է նաև Սևանա լճի տարածքը և անգամ Երևանը:
«Բայց դա չի նշանակում, որ մենք որևէ տարածքային պահանջներ ունենք: Այո՛, ես անգամ հայտարարել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ: Այո՛, ես ասել եմ դա: Բայց ես չեմ ասել, որ կվերադառնանք տանկերով,- հայտարարել է Ալիևը:- Եթե մենք վերադարձնում ենք Զանգեզուրի միջանցքը, եթե օգտագործում ենք այդ ճանապարհ, կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ կվերադառնանք նաև Երևան: Մենք միշտ կհիշենք մեր պատմությունը: Բայց մենք տարածքային պահանջ չունենք աշխարհի ոչ մի երկրի, այդ թվում Հայաստանի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ