«Ինձ ասում եք, թե Բիբինը գնաց՝ դուք այդ թիմով գնացիք․․․Բիբինի (նկատի ունի ՀԷՑ նախկին տնօրեն Եվգենի Բիբինին․-խմբ․) հետ ես կապ չեմ ունեցել։ Տեղյակ չեք՝ Բիբինի ժամանակահատվածո՞ւմ է ճիշտ կառավարում եղել ՀԷՑ-ում, թե հիմա․․․»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Լեւոն Բունիաթյանը՝ անդրադառնալով իր հասցեին պատգամավորների քննադատություններին։
«Ես աշխատանքի չեմ ընդունվել ոչ ծանոթով, ոչ բարեկամով, ոչ էլ բաջանաղով։ Իմ աշխատանքը կատարել եմ մեծ հպարտությամբ եւ բարձր կամք եմ դրսեւորել։ Ես ծանոթ-բարեկամով չեմ առաջադրվել թեկնածու»,-հավելեց Լեւոն Բունիաթյանը, որը մինչեւ 2016թ․-ը եղել է ՀԷՑ-ի, ԲԷՑ-ի աշխատակից։ «Փոխկապակցվածություն կամ օլիգարխիկ բաներ երբեք չեմ արել եւ չեմ պատրաստվում անել»,-նշեց թեկնածուն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ