Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը վերացրել է Անժելա Էլիբեգովայի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրգործ չհարուցելու որոշումը. պաշտպան

Ապրիլ 13,2021 15:59

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի պաշտպան Միքայել Շխիմյանի ֆեյսբուքյան գրառումը

Դեռևս 2021 թվականի մարտի 9-ին հասարակական և քաղաքական գործիչ, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամի կողմից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային պետական դավաճանության մեջ մեղադրելու կապակցությամբ մեր կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին:

Հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, ինչի արդյունքում որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված դեպքի բացակայության (պետական դավաճանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության սպառնալիք) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժել:

Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:

Այսօր ստացանք դատախազի կողմից կայացված որոշում, համաձայն որի քննիչի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը մասնակիորեն՝ սուտ մատնության մասով՝ վերացվել է և որոշում է կայացվել այդ մասով քրեական գործ հարուցելու մասին:

Շնորհակալություն դատախազությանը օբյեկտիվ որոշում կայացնելու համար:

Ասածս ինչ է, ուզում ես «պահապան» եղիր, ուզում ես ուրիշ ինչ-որ մի բան, միևնույն է, յուրաքանչյուր հակաօրինական արարք չի մնալու անհետևանք, իսկ մեղավորները պատժվելու են…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930