Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 06։40-ի սահմաններում Mitsubishi Pajerօ IO մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, այնուհետև հայտնվել ջրատարում, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ 2-ը՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետ «Արտաշատ» ԲԿ-ից երեխաներին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ վիրավորին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Փաստի առիթվ Գ. Մանասերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մահացածին Արտաշատի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ ջրատարի մեջ, և սանդուղքով են կարողացել իջնել ջրատարի մեջ, որպեսզի կարողանան դին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։
Ջրատարի մեջ է հայտնաբերվել նաև ավտոմեքենայի կոտրված անվահեծանը։ Վիրավորներին էլ քաղաքացիներն ու Արտաշատի հիվանդանոցի բժիշկները նույնպես հայտնաբերել են մեքենայից դուրս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: