Ermenihaber. Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։
Տուրօպերատորներին խորհուրդ է տրվել դադարեցնել Թուրքիայի ուղղությամբ նախատեսված տուրերի վաճառքը։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը կասեցնելու է ավիահաղորդակցությունը նաև Տանզանիայի հետ։
Գոլիկովայի խոսքով` Թուրքիայում գտնվող ռուսաստանցիները հանգիստը շարունակելու կամ չարտերային չվերթերով վերադառնալու հնարավորություն են ունենալու։
«Մենք ուշի-ուշով կհետևենք, և եթե Թուրքիայի Հանրապետությունում և Տանզանիայի Հանրապետությունում իրավիճակը կայունանա, օպերատիվ կերպով կտեղեկացնենք մեր քաղաքացիներին, որպեսզի տուրեր գնելու հնարավորություն ունենան»։
Կարդացեք նաև
Մինչև հունիսի 1-ը Թուրքիայի ուղեգիր գնած զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել փոխել հանգստի ուղղությունը։ Իսկ Ռոստուրիզմին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ուղեգրեր գնած զբոսաշրջիկներին օգնելու, այդ թվում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։