«Պարտադիր չէ, որ պուրակ բացվի, եւ նման ակնհայտ հանցագործություններ ի ցույց դրվեն, որպեսզի այստեղից հնչեն դատապարտող հայտարարություններ եւ պատգամավորներն ի վերջո հասկանան, որ մենք գործ ունենք հանցագործի հետ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացմանը եւ այդ առիթով այսօր ԱԺ ամբիոնից հնչած պատգամավորների քննադատություններին։
«Պարտադիր չէ այս ամենն իրացվի, նոր դուք՝ քաղաքական իշխանության ներկայացուցիչներիցդ շատերը, հասկանան, որ չի կարելի հանցագործ ռեժիմի հետ տնտեսական կամ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություններ վարել։ Ուղղակի քաղաքական գրագիտություն է պետք ցուցաբերել՝ հասկանալու համար, որ ձեր հայտարարություններն ու խոսքը նշանակություն ունեն, իմանալու համար, թե հանցագործների հետ ինչպես են խոսում»,-հավելեց Տարոն Սիմոնյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ