Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծնողներից շատերը կարող են չնկատել, որ հավաքները մեծ մասամբ ուղղորդվում են մի կետից. Արցախում ծառայող հայաստանցիների զորացրումն ուղիղ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համար. «168 ժամ»

Ապրիլ 13,2021 11:25

Վերջին շրջանում Արցախում ծառայող զինվորների ընտանիքների հավաքները պարբերական բնույթ են կրում:

Ծնողների պահանջը՝ որքան էլ այն անկեղծ լինի, Արցախում ծառայող հայաստանցիների զորացրումն ուղիղ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համար:

Իշխանությունը ստեղծված պայմաններում խորամանկության է դիմում՝ այն, ինչ պետք է անի կամ պայմանավորվել է, փորձում է անել հայաստանցի-ղարաբաղցի վտանգավոր երևույթի ուռճացման և զինվորների ծնողների տարբեր բնույթի ակցիաների միջոցով: Շատերն են նկատել, որ բողոքի ակցիաներ կազմակերպող տարբեր խմբերի առանձին ներկայացուցիչների և իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների միջև որոշակի կապ կա: Ծնողներից շատերը իրենց պահանջը ներկայացնելիս կարող են չնկատել, որ այդ հավաքները մեծ մասամբ ուղղորդվում են մի կետից:

Ու այստեղ առանձնապես կարևոր էլ չէ, թե արդյո՞ք ծնողները գիտակցում են, որ իշխանությունն իրենց բողոքի հավաքներին արհեստական ուժ և սփռում ապահովելով՝ հող է նախապատրաստում հայկական զինուժի Արցախից դուրսբերման և արցախցիների պաշտպանությունն ապահովող միակ կառույցի վերջնական ոչնչացման համար:

Իշխանությունը խաղաղության լոզունգների տակ քանդում է բանակն ու բոլոր այն կառույցները, որոնք ապահովում են հայ ժողովրդի անվտանգությունը:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930