ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց չստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։
Նախագահը համարել է, որ օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ճիշտ է համարում նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելը, քանի որ առաջարկվող փոփոխություններում իսկապես խնդրահարույց կետեր կային։ Օրինակ՝ պարզ չէր, թե ինչպես կարող է վարույթ հարուցող մարմինը նաև վեճը լուծող մարմին լինել: «Այսինքն՝ այնտեղ առնվազն մեկ կտոր, երբ ԲԴԽ-ին կարելի էր դիմել, նա վեճը հարուցեր և պատասխանատվության ենթարկեր, այս մասով ես ինքս իրավական խնդիր տեսնում եմ, քանի որ եթե մարմինը վեճը հարուցում է, ուրեմն տեսնում է, որ այնտեղ կարգապահական որոշակի խախտում կա, հակառակ պարագայում չի հարուցի վեճ։ Հետևաբար` ստացվում է, որ ի սկզբանե կանխակալ վերաբերմունք կա։ Զսպումների, հակակշիռների մեխանիզմը պետք է գործի, բայց այստեղ խնդիր կա այդ մասով։ Հետևաբար` եթե նայում ենք առերևույթ, ապա նորմալ իրավական պրոցես է, և պետք է լուծվի հեղինակություն վայելող մարմնի կողմից, որը այս դեպքում Սահմանադրական դատարանն է։ Ես այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- նշեց Գյոզալյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: