Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանադան չեղարկել է Թուրքիային ռազմական տեխնոլոգիաների մատակարարման թույլտվությունը

Ապրիլ 13,2021 10:43

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարություն է տարածել, որով չեղյալ է հայտարարում Թուրքիային բոլոր ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վավեր թույլտվությունները:

«Այս (Կանադայի Գլոբալ գործերի և Ազգային պաշտպանության դեպարտարմենտի-խմբ.) համատեղ ուսումնասիրությունը հավաստի ապացույցներ է գտել առ այն, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են կանադական տեխնոլոգիաներ, որոնք արտահանվել են Թուրքիա: Այսօր ես հայտարարում եմ, որ չեղարկում ենք թույլտվությունները, որոնք դեռ 2020-ի աշնանը ժամանակավորապես կասեցվել էին»,- ասվում է Գարնոյի հայտարարության մեջ:

Նման որոշում է կայացվել, քանի որ «այդ օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը և ոչ էլ Թուրքիայի կողմից դրանց վերջնական օգտագործման վերաբերյալ տրված երաշխիքներին»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930