Վերջին տասն օրում տարածաշրջանում արձանագրված երկու դեպք դիտարկման եւ համարժեք արձագանքի կարիք ունեն: Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել էր, որ ապրիլի 7-ին, օրը ցերեկով ադրբեջանցի դիրքապահները գնդացրից կրակ էին բացել դաշտում աշխատող Սարուշեն գյուղի բնակիչների վրա: Մեկ այլ իրադարձություն էլ արձանագրվեց Բաքվում, որտեղ, բնականաբար՝ ոչ առանց Ալիեւի թույլտվության, տեղի ունեցան հերթական բողոքի ակցիաներն ուղղված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու դեմ: Եթե Բաքուն փորձում է նման միջադեպերով շփման գոտում հրադադարն ապահովելու համար հրավիրել նաեւ Թուքիային, ապա դա կարժանանա հայկական կողմի միանշանակ բացասական արձագանքին, քանի որ Թուրքիան եղել է Արցախի դեմ պատերազմ հրահրողը եւ նրա տարածքների օկուպացիայի հիմնական հեղինակը: Շփման գծում խաղաղապահ լրացուցիչ այլ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն ծագելու դեպքում հայկական կողմն ավելի շուտ կդիտարկի արցախյան հակամարտությունում ՌԴ-ի նման անկողմնակալ դիրք որդեգրած այլ երկրների զինված ուժերի ներկայությունը, քան թուրքականը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: