Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը թերեւս մի փոքր շտապել է. ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են․ «Ժողովուրդ»

Ապրիլ 13,2021 10:35

Այս տարվա ապրիլի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են շուրջ 2.8 %-ով կամ 10.4 մլրդ դրամով: Այն ապրիլի դրությամբ կազմել է 2021թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 53.4 %-ը:

Եվ չնայած այս տարվա տվյալներն այնքան էլ հուսադրող չեն, նախորդ հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր. «Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով, եւ առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով»: Սակայն հաշվի առնելով իրողությունները՝ կառավարությունը, թերեւս, մի փոքր շտապել է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930