Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային ճնշումն ու ուղերձներն իրենց ներդրումը կունենան հայ գերիների՝ անհապաղ ազատ արձակման հարցում». Արման Թաթոյան

Ապրիլ 12,2021 23:57

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկման ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորեց Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա բռնություններից:

Քննարկումը կազմակերպվել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի ջանքերով:

Հարցին՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիները մոտ քանի՞սն են, Արման Թաթոյանը պատասխանեց՝ նրանց թիվը հասնում է 300-ի: Նա նաև հայտնեց՝ նրանք մի քանի խմբի են բաժանվում. անձինք, որոնց՝ Ադրբեջանում գտնվելու մասին Ադրբեջանը խոստացել է և անձինք, որոնց մասին Ադրբեջանը հրաժարվում է որևէ տեղեկություն տալ:

Խոսելով հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի բռնությունների, վատ  վերաբերմունքի մասին՝ ՀՀ ՄԻՊ-ն ասաց. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, առանձին-առանձին բռնության դեպքեր չեն կամ սահմանափակումներ: Դրանք միջազգային չափանիշների կոպիտ խախտումներ են: Եվ միայն համակարգված մոտեցումը կարող է հետագա բռնությունները կանխել: Միջազգային ճնշում պետք է լինի, որպեսզի կանխվեն հետագա բռնությունները»:

Ըստ Արման Թաթոյանի՝ միջազգային հանրությունից եկող ոչ միայն քաղաքական բնույթի ուղերձները, այլև մարդու իրավունքներին առնչվողներն իրենց ներդրումը կունենան հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930