Իջևանի դպրոցներից մեկի արհեստական խոտածածկով խաղադաշտում տեղի է ունեցել 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված ֆուտբոլի առաջնություն։
Առաջնության կազմակերպիչներից ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջնությանը մասնակցել են Տավուշի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզի ոստիկանական թիմերը։
«Քանի որ Շուշիի պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանների մեծ մասը եղել են Տավուշի և Լոռու մարզից կազմված ոստիկանների խումբը, ինձ մոտ միտք առաջացավ՝ նրանց հիշատակին նվիրված առաջնություն կազմակերպել։ Գաղափարը քննարկեցինք Ոստիկանության մարզային վարչության պետի հետ, որից հետո ՀՀ ոստիկանապետի թույլտվությամբ և օժանդակությամբ, ինչպես նաև «Դինամո» ՀԿ- ի աջակցությամբ կյանքի կոչվեց միջոցառումը, որին մասնակցեցին Լուռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի ոստիկանական մարզային վարչությունները»,- նշեց Խաչատուրյանը։
Կարդացեք նաև
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցչի փոխանցմամբ՝ առաջնությանը ներկա են եղել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Խաչատրյանի տեղեկացմամբ՝ մրցույթի արդյունքում 1-ին տեղն է գրավել Լոռու մարզի ոստիկանության թիմը, 2-րդում՝ Շիրակը, 3-րդում Տավուշի իսկ 4-րդ տեղում Գեղարքունիքի թիմը։
Սաթենիկ Հովսեփյան
Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի էջից: