Բաքվում բացվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայերից խլած ռազմավարի պուրակ: Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչպես հաղորդում է Interfax.az-ը, պուրակը զբաղեցնում է 5 հեկտար տարածք: Այնտեղ ներկայացված է ավելի քան 300 նմուշ, այդ թվում մոտ 150 միավոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային սարքեր, զենիթահրթիռային համալիրներ, հրազեն, ռազմական տրանսպորտ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ